02.12.2020 14:55

Պուտինը՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման մասին

Պուտինը՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման մասին

«Ներկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականցվում է։ Շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահներ»,- ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, թե «բոլորին էլ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը՝ հակամարտության գոտում արյունահեղության, կրակի լիակատար դադարեցման և կայունության գործընթաց սկսելու համար»։

«Ընդ որում՝ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ նրա երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռք բերած առանցքային պայմանավորվածություններին»,- շեշտել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ ծանր որոշումներ կայացնել, որոնք, սակայն, անհրաժեշտ էին ժողովրդի համար,  որոնք շատ ցավոտ էին և մեծ քաջություն էին պահանջում Հայաստանի վարչապետից։

Փոխանցում է ria.ru-ն։