02.12.2020 16:00

Բայդենը պատրաստ է ԱՄՆ-ը վերադարձնել Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներ

Բայդենը պատրաստ է ԱՄՆ-ը վերադարձնել Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներ

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատականներով՝ ԱՄՆ ընտրված նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հաստատել է, որ իր ապագա վարչակազմը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգները վերադարձնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցների շարքը։

Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչն արել է The New York Times-ին տված հարցազրույցում։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա դեռ այն կարծիքի է, որ ԱՄՆ-ը պետք է վերադառնա մասնակցելու Իրանի հետ միջուկային գործարքին, ինչի մասին հայտարարել է ավելի վաղ, Բայդենը պատասխանել է․ «Դա հեշտ չի լինի, բայց՝ այո»։
Փոխանցում է tass.ru-ն։