02.12.2020 17:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար․ Ավելի քան 40 մլն մարդ աշխարհում ապրում է ստրկության մեջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար․ Ավելի քան 40 մլն մարդ աշխարհում ապրում է ստրկության մեջ

40 միլիոնից ավելի մարդիկ աշխարհում ենթարկվում են ստրկության ժամանակակից ձևերի, ընդ որում՝ նրանց 71 %-ը կանայք են։

Այդ մասին ասվում է Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հայտարարության մեջ։

«Այսօր ավելի քան 40 միլիոն մարդ ժամանակակից ստրկության զոհ է։ Կանայք և աղջիկները կազմում են այդ թվի 71 %-ը»,- ասել է Գութերիշը։

«Աղքատ և մարգինալացված խմբերը, հատկապես ռասայական և էթնիկ փոքրամասնությունները, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները և ներգաղթյալները համամասնորեն ենթարկվում են ստրկության ժամանակակից ձևերի։ Գենդերային անհավասարությունն ավելի է մեծացնում խտրականությունը»,- հավելել է նա։

Գութերիշը ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել՝ «այդ զազրելի պրակտիկային վերջ դնելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։