03.12.2020 12:36

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը մահացել է կորոնավիրուսից

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը մահացել է կորոնավիրուսից

94 տարեկանում Ֆրանսիայում մահացել է երկրի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը։ Ֆրանսիայի նախկին առաջնորդի ներկայացուցիչները հաստատել են, որ նրա մահը վրա է հասել Covid-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։

Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիայի և Եվրոպայի պատմության մի մասնիկն էր։ Հայրենակիցները նրան պարզապես «Էքս» էին կոչում և հասկանում էին, թե ում մասին է խոսքը։

Դ՛Էստենը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից վերջին համաշխարհային առաջնորդն էր և վեց եվրոպական երկրների խորհրդարանների վերջին պատգամավորներից մեկը, որը 1957 թ․ վավերացրել էր ԵՄ-ի ստեղծման հիմքը դրած Հռոմի պայմանագիրը։

Ասում էին, որ նա մարմնավորում է անցյալը,  ու որպես գործող քաղաքական գործիչ՝ այնքան էլ լավ չի հասկանում ժողովրդին։ Սակայն դ՛Էստենը մինչև կյանքի վերջը շարունակում էր կարծիք արտահայտնել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարցերով, և միշտ էլ կային մարդիկ, ովքեր նրա խոսքը ծանրակշիռ էին համարում։

Փոխանցում է BBC-ն։