03.12.2020 14:13

Ղրիմում պարզաբանել են, թե ինչու Թուրքիան թերակղզին չի ճանաչում Ռուսաստանի կազմում

Ղրիմում պարզաբանել են, թե ինչու Թուրքիան թերակղզին չի ճանաչում Ռուսաստանի կազմում

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ռուսաստանյան ստատուսը, քանի որ շահագրգռված է, որ թերակղզին լինի «փլուզվող Ուկրաինայի» կազմում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ  բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ «Ղրիմյան պլատֆորմի» հարցում պաշտպանում է Կիևի նախաձեռնությունը։ Բացի այդ, նրա խոսքով՝ թուրքական կողմը կշարունակի զարգացնել հարաբերություններն Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

«Թուրքիան շահագրգռված է նրանում, որ Ղրիմը լինի դեգրադացվող և փլուզվող Ուկրաինայի կազմում՝ հետագայում տարածքային ձեռքբերումների հեռանկարով։ Նման հաշվարկների պատրանքայնությունն ապացուցված է պատմությամբ։ Հենց դրանք են օսմանյան առաջնորդներին հանգեցրել ձախողման։ Հարկ է հիշեցնել, որ պատմությունը մոռացության տալը ապագայից զրկում է նրանց, ովքեր դա թույլ են տալիս»,- ասել է Մուրադովը։

Ավելի վաղ Կուլեբան հայտարարել է, որ «Ղրիմյան հարթակի» միջազգային գագաթնաժողովը, որի ընթացքում ծրագրվում է քննարկել թերակղզին «վերադարձնելու» հարցը, տեղի կունենա 2021 թ․ մայիսին Կիևում։ Ուկրաինական կողմը Թուրքիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային և ԱՄՆ-ին առաջարկել է միանալ հարթակին։

Փոխանցում է ria.ru-ն։