03.12.2020 15:32

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիակատար կարգավորման նպատակով։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական և միջազգային գործերով նախարար Էդի Ռաման ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացմանը։

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարել են։ Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն։ Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։

Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ, խաղաղ և կայուն կարգավորմանը։

Փոխանցում է tass.ru-ն։