03.12.2020 15:58

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Հելգա Շմիդը

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Հելգա Շմիդը

Գերմանուհի Հելգա Շմիդը կլինի ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը, հինգշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Նա հայտարարել է, որ կազմակերպությանն անհրաժեշտ է գրագետ ղեկավարություն, որովհետև կարևոր է ԵԱՀԿ-ում ամրապնդել վստահությունը, որպեսզի նա դուրս գա որակական նոր մակարդակի, իսկապես հավատարիմ լինի այն սկզբունքներին, որոնց վրա է հիմնվում, և չդառնա «ևս մի հարթակ, որտեղ անընդհատ հակամարտություններ են, մի կողմից՝ ԵՄ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի (և ոչ միայն) միջև»։

«Ես ուրախ եմ, որ մենք ամեն ինչ նախապատրաստել ենք նոր ղեկավարների համար։ Գլխավոր քարտուղար՝ Հելգա Շմիդ,  Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն՝ Մատեո Մեկաչի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրու, ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գործերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբրահմանով»,- ասել է Ռաման՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի բացմանը։

Փոխանցում է ria.ru-ն։