03.12.2020 16:47

ԶԼՄ․ Իվանկա Թրամփը որոշել է քաղաքական կարիերա անել

ԶԼՄ․ Իվանկա Թրամփը որոշել է քաղաքական կարիերա անել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկան կարող է պետության ղեկավար պաշտոնից հոր հեռանալուց հետո սկսել սեփական քաղաքական կարիերան, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով Թրամփի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Իվանկան լրջորեն մտածում է քաղաքական կարիերան զարգացնելու ուղղությամբ՝ որևէ քաղաքական պաշտոնում առաջադրվելու կամ հանրապետական շրջանակներում իր ազդեցությունը հաստատելու միջոցով։ Նշվում է, որ նա խուսափում է ուղիղ պատասխան տալ այն հացին, թե արդյո՞ք ինքը նախատեսում է առաջադրվել նախագահի պաշտոնում։

Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդարանի պաշտոնում չորս տարվա ընթացքում «ազատական հայացքներ ունեցող Նյու Յորքի այդ բնակիչը, որից շատերն ակնկալում էին  զսպող ազդեցություն ունենալ» գործող նախագահի վրա, դարձավ «Ամերիկան կրկի հզոր դարձնենք» ծրագրի մոլի պաշտպանը և «հպարտ հանրապետական, Թրամփի կողմնակից», ինչպես ինքն է հայտարարել Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նա կուզենար դառնալ առաջին կին նախագահը․․․ Չեմ կարծում, թե նա երբևէ հետաքրքրվել է նորաձևությամբ, բայց ամեն ինչ դիտարկվել է ցանակցած միջոցով հնարավորինս շատ իշխանություն ստանալու տեսանկյունից»,- հայտարարել է Իվանկա Թրամփի ընկերության նախկին տնօրեն Մարիսա Վելես Քրաքսբերգերը։

Փոխանցում է ria.ru-ն։