03.12.2020 17:58

Թուրքիայի ԱԳՆ․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդել Հայաստանի հետ փոխհարաբերությունների վրա

Թուրքիայի ԱԳՆ․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդել Հայաստանի հետ փոխհարաբերությունների վրա

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը կարող է դրականորեն ազդել Անկարայի և Երևանի փոխհարաբերությունների վրա։

Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ռեժիմով։

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձյնագիրը իրական հնարավորություն է ստեղծում խաղաղություն հաստատելու երեք տասնամյակ անց։ Այն, միանշանակ, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- շեշտել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։