03.12.2020 18:11

Վազգեն Մանուկյանը ձեռնոց է նետում Վլադիմիր Պուտինին․ newarmenia.am

Վազգեն Մանուկյանը ձեռնոց է նետում Վլադիմիր Պուտինին․ newarmenia.am

Դեկտեմբերի 2-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Հայաստանի իշխանությունները, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անխուսափելի որոշում: Պետք է ասել, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց ևս մեկ անգամ ընդգծեմ՝ անխուսափելի, պահանջում էին մեծ անձնական քաջություն վարչապետից: Նա այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, և մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և նրա թիմին՝ պայմաններ ստեղծել խաղաղ կյանքի վերադառնալու, հասնել բոլոր ընդունված որոշումների իրականացմանը և օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ պայմաններում»:

Այսինքն` Վլադիմիր Պուտինը բացեիբաց ասում է, որ անվերապահորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և, ըստ էության, դեմ է Հայաստանում իշխանափոխության որևէ փորձի, ինչը մեծ խանդավառություն է առաջացրել Հայաստանի իշխանական շրջանակներում: Եվ ահա այսպիսի իրավիճակում, Վազգեն Մանուկյանը հռչակվում է այսպես կոչված, միացյալ ընդդիմության` ՀՀ վարչապետի միասնական թեկնածու: Ինչը նշանակում է, որ Մանուկյանը, փաստորեն, ձեռնոց է նետում Ռուսաստանի Դաշնության նախագահին:

Արամ Պետրոսյան

newarmenia.am