04.12.2020 11:50

1184 նոր դեպք, 23 մահ․ Covid 19-ը Հայաստանում

1184 նոր դեպք, 23 մահ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 1184 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 139 հազար 692 է:

Ապաքինվել է եւս 1762 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 114 հազար 990:

Մինչ այս պահը իրականացվել է 522 հազար 843 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 842 մարդ:

Մահացել են 23 քաղաքացիներ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 2 հազար 277:

583 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: