04.12.2020 12:31

Բայդենն ամերիկացիներին կխնդրի 100 օր անցկացնել դիմակով

Բայդենն ամերիկացիներին կխնդրի 100 օր անցկացնել դիմակով

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացիներին խնդրելու է իր պաշտոնակալությունից հետո հարյուր օր դիմակ կրել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նաև խոստացել է հրաման արձակել ԱՄՆ դաշնային կառավարության բոլոր շենքերում պարտադիր դիմակ կրելու մասին։

«Առաջին իսկ օրը, երբ ես ստանձնեմ պաշտոնը, մարդկանց կխնդրեմ 100 օր անցկացնել դիմակներով։ Ընդամենը 100 օր, դա հավերժ չի տևելու։ Եվ ես կարծում եմ, որ եթե դա արվի, մենք Covid-19-ի դեպքերի զգալի կրճատում կնկատենք։ Երբ դիմակներին զուգահեռ նաև պատվաստում իրականացվի, մենք կարող ենք էականորեն նվազեցնել վիճակագրությունը»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է, այստեղ արձանագրվել է հիվանդության 14 մլն դեպք և 275 հազար մահացություն։

Փոխանցում է BBC-ն։