Ադրբեջանի ԱԳՆ-ն կկանչի Ֆրանսիայի դեսպանին՝ Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով

Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի Ադրբեջանի ԱԳՆ՝ Ֆրանսիայի ազգային ժողովի ընդունած բանաձևի կապակցությամբ, որով այդ երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ ազգային ժողովը, բանաձև է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Բանաձևի օգտին քվեարկել է 188 պատգամավոր, երեք հոգի դեմ է քվեարկել, ձեռնպահ՝ 16-ը։ Նոյեմբերի 25-ին նույնպիսի բանաձև է ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը։
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ՝ Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ընդունված անհիմն և կանխակալ բանաձևի կապակցությամբ։ Ադրբեջանական կողմի վճռական բողոքը կծանուցվի մյուս կողմին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Փոխանցում է ria.ru-ն։