04.12.2020 16:37

Պեսկով․ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները գործողությունները համակարգում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ

Պեսկով․ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները գործողությունները համակարգում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները և մարդասիրական առաքելությունն իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հավաստիացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին՝ Պեսկովը նշել է․ որ այն «սահմանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասան բանաձևերով, որոնք բավական վաղուցվանից են»։ Նա նշել է, որ «կողմերից ոչ մեկը չի փոխել» այդ մոտեցումը։ Պեսկովը նաև հիշեցրել է ՌԴ նախագահ Պուտինի խոսքն այն մասին, թե «ինքնին՝ Ղարաբաղը չի ճանաչվել, այն չի ճանաչել անգամ Հայաստանը»։

Փոխանցում է tass.ru-ն։