04.12.2020 17:29

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ստուգում է ռուսաստացի լրագրողների ձերբակալման լուրը

Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ստուգում է ռուսաստացի լրագրողների ձերբակալման լուրը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը պարզաբանում է Ստամբուլում НТВ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի հնարավոր ձերբակալության մասին լուրը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող ռուսաստանցի լրագրողները դադարել են կապի դուրս գալ։ «Վերջին անգամ նրանց հետ կապ է հաստատվել հինգշաբթի, որի ժամանակ լրագրողները տեղեկացրել են, որ անհայտ անձինք ձերբակալել են իրենց և տանում են անհայտ ուղղությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։