04.12.2020 17:50

Բայդենի կարծիքով՝ Թրամփի ներկայությունը պաշտոնակալության արարողությանը կարևոր է երկրի համար

Բայդենի կարծիքով՝ Թրամփի ներկայությունը պաշտոնակալության արարողությանը կարևոր է երկրի համար

ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի կարծիքով՝ հունվարի 20-ին իր պաշտոնակալման արարողությանը նախագահական ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփի ներկայությունը կարևոր է։

Բայդենն այդ կարծիքը հայտնել է ի պատասխան CNN-ի այն հարցի, թե ինչպես կվերաբերվի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը չմասնակցի իր պաշտոնակալության արարողությանը։

«Կարծում են, որ դա կարևոր է այն տեսակետից, որ դա ցույց կտա այս քաոսի ավարտը, որ տեղի է ունենում իշխանության խաղաղ փոխանցում, մրցող կողմերը կկանգնեն կողք կողքի, իրար ձեռք կսեղմեն և առաջ կշարժվեն,- հայտարարել է Բայդենը։- Դա շատ կարևոր է։ Բայց ես անհանգստանում եմ ոչ այնքան նրա համար, թե այդ ամենն ինչպես կանդրադառնա ներքին քաղաքականության վրա, քան նրա համար, թե մենք ինչպես կկանգնենք մնացած ամբողջ աշխարհի առաջ»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «պետք է առաջնորդ լինի և օրինակ ծառայի մյուսների համար»։

«Իշխանության փոխանցման կարգը կարևոր է։ Բայց դա լրիվ նրա որոշումը կլինի, և ինձ համար այն ոչ մի անձնական հետևանք չի ունենա։ Բայց կարծում եմ, որ դա կարևոր է երկրի համար»,- հայտարարել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։