04.12.2020 14:51

Պեսկով․ ՌԴ-ն Թուրքիային բացատրում է Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը

Պեսկով․ ՌԴ-ն Թուրքիային բացատրում է Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը

Ռուսաստանը շարունակում է համբերատար կերպով և հետևողականորեն Թուրքիային հասկացնել Ղրիմի պատկանելության վերբերյալ իր դիրքորոշումը, այդ հարցը շարունակում է լուրջ տարաձայնությունների տեղիք տալ երկու երկրների միջև։

Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների առիթ է, այստեղ մենք տրամագծորեն հակադիր տեսակետներ ունենք։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացնում ենք մեր թուրք բարեկամներին և շարունակում ենք դա անել համբերատար կերպով և հետևողականորեն»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար, նաև տարածաշրջանի ավտանգության և կայունության տեսակետից։ «Այդ հարաբերությունները փոխշահավետ են և հիմնվում են միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- նշել է Պեսկովը։

Փոխանցում է tass.ru-ն։