05.12.2020 14:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչէ անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչէ անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հումանիտար կարիքները հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում և համապատասխան հայտ ստանալու դեպքում կմեծացնի օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին,- նշել է Դյուժարիկը։- Նա իրավիճակի վրա ազդեցություն ունեցող կողմերին կոչ է անում լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուիչների հետ, որպեսզի ապահովվի նրանց անարգել մուտքը»։

Գութերիշը ողջունել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի համաձայնությունը և «բոլոր կողմերին կոչ է արել շարունակել կատարել դրա դրույթները, ինչպես նաև իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, հատկապես միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ուղղությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։