05.12.2020 14:35

ՄԱԿ-ում կանխատեսում են ծանրագույն հումանիտար ճգնաժամ 2021-ին

ՄԱԿ-ում կանխատեսում են ծանրագույն հումանիտար ճգնաժամ 2021-ին

2021 թվականին աշխարհը կարող է բախվել վերջին 75 տարիների ընթացքում ամենածանր հումանիտար ճգնաժամին, հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Covid-19-ին նվիրված հատուկ նիստում։

Նրա խոսքով՝ եկող տարին «բառի բուն իմաստով աղետալի կլինի՝ դատելով նրանից, ինչ տեսնում ենք հիմա»։

Բիզլին նշել է, որ զինված հակամարտությունների պատճառով վերջին չորս տարիներին սովահարության շեմին հայտնված մարդկանց թիվը 80 միլիոնից դարձել էր 135 միլիոն, իսկ համավարակի պատճառով հասել է 270 միլիոնի։

«Քանի որ մենք 19 տրիլիոն դոլար ենք ծախսել, այդ գումարը կարող է չլինել և հավանաբար  չի էլ լինի 2021 թ․»,- պարզաբանել է Բիզլին, բայց եթե հաջողվի հավաքել անհրաժեշտ միջոցները, ապա միջազգային հանրությունը կհաղթահարի ճգնաժամը, հավելել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։