07.12.2020 14:40

Կրեմլում տեղյակ չեն Ֆրանսիայում ուսուցչին գլխատողի հուղարկավորության մասին

Կրեմլում տեղյակ չեն Ֆրանսիայում ուսուցչին գլխատողի հուղարկավորության մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չգիտի՝ Չեչնիայում հուղարկավորե՞լ են այն ահաբեկչին, որը Ֆրանսիայում գլխատել էր ուսուցչի, սակայն հավելել է, որ ահաբեկչական գործողությունն ինքնին դատապարտելի է և անընդունելի։

«Ես տեղյակ չեմ՝ արդյո՞ք հուղարկավորություն եղել է, որքանո՞վ է արժանահավատ այն տեղեկությունը, թե եղել է նման բան և ինչպես է անցել։ Միակ բանը, որ վստահաբար կարելի է պնդել, անկասկած՝ խոսքն ահաբեկչական գործողության մասին է, ինչը միայն դատապարտման  է ենթակա և անընդունելի է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլն ինչպես է վերաբերվում 18-ամյա չեչենի պատվավոր հուղարկավորության կադրերին։

«Այս թեման միանգամայն միանշանակ է։ Խոսքը սպանության մասին է, ահաբեկչի մասին, և նրա գործողությունները բացարձակապես անընդունելի ու դատապարտելի են։ Սա այդ իրավիճակի սպառիչ գնահատականն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման կքննարկվի, մասնավորապես՝ Չեչնիայի ղեկավարի հետ։

Փոխանցում է ria.ru-ն։