07.12.2020 15:39

Ստամբուլում ձերբակալված լրագրողներին սպառնում են 20 տարվա ազատազրկմամբ

Ստամբուլում ձերբակալված լրագրողներին սպառնում են 20 տարվա ազատազրկմամբ

Ստամբուլում НТВ-ի ձերբակալված լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյին և Իվան Մալիշկինին սպառնում են մինչև 20 տարվա ազատազրկմամբ, գրել է РИА Новости-ն։

Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ ռազմական օբյեկտներում չթույլատրված նկարահանումներ կատարելը, ինչի համար մեղադրվում են ռուսաստանցի լրագրողները, պատժվում է 2-ից 5 տարվա կալանքով։

Սակայն դատարանը լրագրողներին կարող է լրտեսության մեղադրանք ներկայացնել, ինչի համար սահմանված պատիժը 15-ից 20 տարվա ազատազրկումն է։

Փոխանցում է lenta.ru-ն։