26.09.2012 17:30

Ճապոնիայում ի հայտ է գալիս սարսափելի նորաձևություն (ֆոտոշարք)

Ճապոնիայում ի հայտ է գալիս սարսափելի նորաձևություն (ֆոտոշարք)

Վերջերս ճապոնացի երիտասարդների շարքերում արտասովոր նորաձևություն է ի հայտ եկել: Տոկիոյի փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել ճակատին փքաբլիթ հիշեցնող մեծ ուռուցքով երիտասարդների: Հետաքրքրականն այն է , որ ուռուցքն ինչ-որ անհայտ հիվանդության կամ չափից շատ քաղցրավենիք օգտագործելու հետևանք չէ:

Bagel-head (փքաբլիթ-գլուխ) անվանումը ստացած արտասովոր ձևափոխումն ստացվում է մաշկի տակ աղային լուծույթ ներարկելու միջոցով: Այսպիսի կերպարանափոխումը տևում է 16-24 ժամ, որից հետո լուծույթը ներծծվում է, իսկ ճակատն ստանում է իր «սկզբնական տեսքը»,- գրում է The Daily Mail-ը:

Այս անսովոր գաղափարի հեղինակը  ճապոնացի լրագրող և լուսանկարիչ Ռեիտի Մաեդան է, ով, ի զարմանս լրագրողների, ասել է, թե սա ամենազարմանալի բանը չէ, ինչ այսօր իրենց մարմնի հետ անում են ճապոնացի երիտասարդները: Պարզվում է, որ երկրում ընդունված է նաև հեռացնել պորտը, տարբեր տեսակի անդամահատումներ անել կամ սրել ականջների ծայրերը: