14.12.2020 18:10

Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում

Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հետևում են այն ամենին, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում։ Նա նաև մեկնաբանել է կրակի դադարեցման ռեժիմի խախտումը Հադրութի շրջանում ադրբեջանական և հայկական կողմերից։

Նա նշել է, որ ռուսաստանցի խաղաղապահները լրացուցիչ բեռ են ստանձնել տարածաշրջանում կրակի դադարեցման խախտումները կանխելիս։

«Կապերն իրականացվել են չափազանց օպերատիվ կերպով։ Սա այն ամբողջ տեղեկատվությունն է, որ մենք կարող ենք տրամադրել։ Իսկապես՝ տագնապալի իրավիճակ էր, սակայն արագ կերպով հարթվել է»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղարը։

Փոխանցում է gazeta.ru-ն։