ՌԴ ԱԴԾ ղեկավարը ժամանել է Երևան

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
«ԱԴԾ տնօրենն արդեն Երևանում է, նրան դիմավորել է Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը»,- հաղորդել են գերատեսչությունից՝ չնշելով այցի ծրագրի մանրամասները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Բորտնիկովը Հայաստան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանը հստակեցնելու և սահմանազատում իրականացնելու նպատակով։ Ասվում է, որ Երևանից Բորտնիկովը կմեկնի Ադրբեջան։
Արմեն Աբազյանը, որը Հայաստանի ԱԱԾ պետ է նշանակվել նոյեմբերի 8-ին, դեկտեմբերի սկզբին այց է կատարել Մոսկվա։
Փոխանցում է tass.ru-ն։