Տամբովում ԱԴԾ-ն ձերբակալել է ահաբեկչություն նախապատրաստող անչափահասի

Տամբովում կանխել են ահաբեկչական գործողությունը, որը նախապատրաստել էր 17-ամյա անչափահասը, տեղեկացրել է ՌԴ ԱԴԾ-ն։
Երիտասարդի վարձակալած բնակարանում հայտնաբերել են պայթուցիկ և ռումբ պատաստելու բաղադրիչներ։ Օպերատիվ տվյալներով՝ նա պայթուցիկ սարք է պատրաստել՝ օգտվելով համացանցում առկա հրահանգներից։ Այնտեղից նա նաև խորհուրդներ է քաղել, թե հատկապես որտեղ է նպատակահարմար կազմակերպել պայթյունը։
Դրդապատճառներն առայժմ անհայտ են, բայց ԱԴԾ-ում նշել են, որ երիտասարդը «ապակառուցողական ենթամշակույթների» հետևորդ է։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու վերաբերյալ։
2020 թ․ նախապատրաստման փուլում հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչական ուղղվածություն ունեցող 61 հանցագործություն, այդ թվում՝ 41 ահաբեկչական գործողություն։
Փոխանցում է ria.ru-ն։