15.02.2013 00:38

Նիկոլաս Քեյջը նորից փնտրելու է առեւանգված դստերը

Նիկոլաս Քեյջը նորից փնտրելու է առեւանգված դստերը

Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը նկարահանվում է նոր ֆիլմում, որը կոչվելու է «Տոկարեւ»: Այն նախկին հանցագործի մասին պատմող ֆիլմ է, որին հին արհեստին են ստիպում վերադառնալ մարդիկ, ովքեր առեւանգել են իր դստերը: Ֆիլմի ռեժիսորը կլինի իսպանացի Պակո Կաբեզասը:

Ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս տարվա մայիսին՝ Վաշինգտոն քաղաքում: Պրոդյուսեր Րիչարդ Րիոնդա դել Կաստրոն արդեն հայտարարել է, որ այս ֆիլմում Քեյջը կմարմնավորի ուժեղ բնավորության տեր մի մարդու, ով ծանր օրեր է ապրում:

Ի դեպ, Նիկոլաս Քեյջն արդեն նկարահանվել է նմանատիպ սյուժեով «Մեդալիոն» ֆիլմում: