11.01.2021 13:42

Գորբաչով․ ՄԱԿ-ը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գլխավոր զավակն է

Գորբաչով․ ՄԱԿ-ը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գլխավոր զավակն է

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ՄԱԿ-ն անվանել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գլխավոր զավակը և կոչ է արել պահպանել և զարգացնել կազմակերպությունը՝ նաև բարեփոխելով և հարմարեցնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։

«Դա հաղթանակի կարևոր ծնունդն է։ ՄԱԿ-ը պետք է փայփայել, պահպանել, զարգացնել և, իհարկե, վերափոխել, հարմարեցնել աշխարհոմ տեղի ունեցող փոփոխություններին։

 Բայց դրա համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը առաջատար տերությունների միջև»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը։

Փոխանցում է ria.ru-ն։