11.01.2021 18:05

Լիտվան կփոխի Բելառուսի անունը, եթե Մինսկը նման ցանկություն հայտնի

Լիտվան կփոխի Բելառուսի անունը, եթե Մինսկը նման ցանկություն հայտնի

Լիտվայի իշխանությունները պատրաստ են, բելառուսական կողմի համաձայնության դեպքում, փոխել Բելառուսի անվանումը պաշտոնական շրջանառության  մեջ, ուրբաթ օրը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո, որը 2020 թ․ օգոստոսի վերջից գտնվում է մերձբալթյան այդ հանրապետության տարածքում։

Թե հատկապես ինչպես է Վիլնյուսը մտադիր վերանվանել Բելառուսը՝ Լանդսբերգիսը չի նշել։ Ներկայումս լիտվերենով այդ երկիրն անվանվում է Baltarusija, իսկ Rusija-ն Ռուսաստանն է։

Հունվարի 7-ին լիտվերենի պետական հանձնաժողովը որոշում է կայացրել արտասահմանյան երկրների ցուցակից ջնջել «Վրաստան» անվանումը և դրա փոխարեն կիրառել «Սաքարթվելո»՝ Վրաստանի ազգային ինքնանվանումը։ Մինչ այդ Եվրամիության ոչ մի երկիր պաշտոնական փաստաթղթերում` բացի «Վրաստան»-ից, այլ անվանում չի օգտագործել, սակայն Լիտվայում այն կարծիքի են, որ այդ անունը կովկասյան հանրապետության վզին է փաթաթվել խորհրդային ժամանակաշրջանում։

Փոխանցում է tass.ru-ն։