11.01.2021 18:44

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով. Արմենպրես

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով. Արմենպրես

Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք, որը նպաստելու է Արարատյան դաշտում ու Երևանում լճացած սառն օդի որոշակիորեն ցրմանը, «Արմենպրես»–ին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել են Արարատյան դաշտավայրն ու Երևանը:

«Հունվարի 10-ի նույն ժամի համեմատ` այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,- ասել է նա:

Ըստ Սուրենյանի` այս օրերին Հայաստանում տաք է Տավուշում, իսկ Սյունիքում գրանցվել է մինչև +18 աստիճան տաքություն: Լոռիում օդի ջերմաստիճանը եղել է մինչև +14 աստիճան, և միայն Արարատյան դաշտում ու Երևանում է ցածր ջերմային ֆոն, սակայն արդեն փոփոխություն է նկատվում: