12.01.2021 14:21

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան` առանձին շրջաններում, 15-ին, 17-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում

Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Շրջակա միջավայրի նախարարութան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ