18.01.2021 12:37

Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումները։ Առաջիններից մեկը դարձել են Կոլիմայի բնակիչները։

Անցյալ տարվա դեկտեմբերին երկրում սկսվել էր քաղաքացիների որոշակի խմբերի պատվաստումը։ Առաջնահերթությունը տրվում էր բուժաշխատողներին, ուսուցիչներին և սոցիալական ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև խրոնիկ հիվանություններ ունեցող քաղաքացիներին։

Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ անհրաժեշտ է անցնել բնակչության զանգվածային պատվաստումների, և հանձնարարեց համապատասխան ենթակառույցներ ձևավորել։

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հունվարի 15-ին համաճարակաբանների հետ զրույցի ընթացքում հաստատել է, որ 2021 թ․ հունվարի 18-ից երկրում մեկնարկում է պավաստումների զանգվածային գործընթացը։ Առայժմ կարելի է պատվաստվել միայն «Սպուտնիկ V»-ով, ավելի ուշ նաև այլ դեղամիջոցներ կշրջանառեն։

Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը մամուլի հետ զրույցի ընթացքում պարզաբանել է, որ պատվաստում ստացած մարդը երաշխավորված պաշտպանվում է կորոնավիրուսի ծանր դեպքերից և հարուցիչի ներթափանցումից թոքեր, սակայն հակամարմինների ցածր մակարդակի դեպքում կարող է հիվանդությունը կրել գրիպի ձևով։

Ռուսաստանում պատվաստումն անցկացվում է անվճար և կամավոր սկզբունքով։

Փոխանցում է ria.ru-ն։