90 նոր դեպք, 6 մահ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 90 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 164 հազար 676 է:
Ապաքինվել է եւս 292 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 153 հազար 64:
Իրականացվել է 842 թեստավորում:
Մինչ այս պահը իրականացվել է 624 հազար 153 թեստ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 885 մարդ:
Մահացել են 6 քաղաքացիներ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 2 հազար 998:
Մինչ այսօր 729 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: