18.01.2021 12:53

Samsung-ի ղեկավարը կաշառք տալու մեղադրանքով ազատազրկվել է երկուսուկես տարով

Samsung-ի ղեկավարը կաշառք տալու մեղադրանքով ազատազրկվել է երկուսուկես տարով

Samsung Electronics-ի փոխնախագահ և Samsung Group-ի գլխավոր ժառանգորդ Լի Չժե Յոնը, որը, ըստ էության, վերահսկում է կոնգլոմերատը, ազատազրկվել է երկու տարի վեց ամիս ժամկետով՝ կաշառք տալու համար, հաղորդում է Ռյոնհափ գործակալությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Բարձր դատարանը Samsung-ի գլխավոր ժառանգորդին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման՝  կոնգլոմերատում իր իշխանությունն ամրապնդելու նպատակով իշխանություններին կաշառք տալու մեղադրանքով։

Լի Չժե Յոնը կալանքի տակ է վերցվել դատարանի դահլիճում։

Հարավկորեական դատախազությունը նրան մեղավոր է ճանաչել այն բանում, որ նա 2014 թ․ մասնակցել է բաժնեթղթերի և կորպորացիայի ներսում ընկերությունների միաձուլման հետ կապված ապօրինի մեքենայությունների։ Այդ ընթացքում նա 8,9 մլրդ վոն (մոտավորապես ութ միլիոն դոլար) կաշառք է տվել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեի մոտիկ ընկերուհուն՝ Samsung-ի մի շարք դուստր ընկերությունների միաձուլման դիմաց։

Պակ Կին Հեն կաշառակերության, իշխանության չարաշահման համար պաշտոնանակ է արվել 2017 թ․ իմպիչմենտի արդյունքում։

Փոխանցում է ria.ru-ն։