18.01.2021 14:16

Լավրով․ Արևմուտքին Նավալնիի պատմությունը հարկավոր է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար

Լավրով․ Արևմուտքին Նավալնիի պատմությունը հարկավոր է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար

Արևմտյան քաղաքական գործիչների մեկնաբանությունները Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնոլու վերաբերյալ, նպատակ ունեն ուշադրությունը շեղել այն խոր ճգնաժամից, որում հայտնվել են իրենց երկրները։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2020 թ․ ռուսաստանյան դիվանագիտության գործուներության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Նախարարի կարծիքով՝ Նավալնիի հետ կապված միջադեպն արհեստականորեն ձեռք է բերել արտաքին քաղաքական հնչեղություն։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն հիմքեր չունի քրեկան գործ հարուցելու Նավալնիի՝ իբր թունավորման փորձի կապակցությամբ։

Եթե Ռուսաստանին ապացույցներ չներկայացվեն Նավալնիի գործով, նշանակում է՝ արևմտյան երկրները «վախեցել են, և նրանց խիղճը մաքուր չէ», հավելել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։