18.01.2021 15:09

Գերմանիա․ ՔԴՄ-ն նոր ղեկավար է ընտրել

Գերմանիա․ ՔԴՄ-ն նոր ղեկավար է ընտրել

Շաբաթ օրը Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունը վիրտուալ համագումարում նոր ղեկավար է ընտրել՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետ, 59-ամյա Արմին Լաշեթին։

Նրա թեկնածությունը պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Դեռ 2018 թ․ Մերկելը, հեռանալով ՔԴՄ նախագահի պաշտոնից, խոստացել էր, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կլքի 2021 թ․ աշնանը կայանալիք ընտրություններից հետո․ դրանք նշանակված են սեպտեմբերի 26-ին։

Ավանդաբար՝ կուսակցության նոր ղեկավարը պետք է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ընտրությունների տանի որպես կանցլերի թեկնածու, սակայն այս տարի համավարակի պատճառով իրավիճակը փոխվել է, և առայժմ պարզ չէ, թե արդյոք չափավոր կենտրոնամետ Լաշեթը կկարողանա՞ կանցլեր դառնալ։

Փոխանցում է BBC-ն։