18.01.2021 15:25

Լավրով․ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են համավարակն օգտագործել ուրիշ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով

Լավրով․ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են համավարակն օգտագործել ուրիշ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով

Արևմուտքի երկրները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձել են օգտվել կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակից, որպեսզի մեծացնեն այլ պետությունների վրա ճնշման և նրանց ներքին գործերին միջամտելու մեթոդների կիրառումը։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ 2020 թ․ դիվանագիտական գործունեության վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Լավրովը շեշտել է, որ Արևմուտքի երկրները արհամարհել են ՄԱԿ-ի հնչեցրած կոչերը՝ համավարակի ընթացքում «միակողմանիորեն դադարեցնել ապօրինի պատժամիջոցները դեղորայքի, սննդամթերքի, սարքավորումների մասով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»։

ՌԴ արտաքին գործերի նախարարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ էր պաշտպանել այդ մոտեցումը, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել զուգահեռ նախաձեռնությամբ՝ միջազգային առևտրի համար կանաչ միջանցքներ ստեղծել, որոնք ազատ են պատժամիջոցներից։

«Ցավոք, այդ ողջամիտ կոչերը՝ թե՛ մեր, թե՛ ՄԱԿ-ի ղեկավարության, կախված մնացին օդում»,- եզրակացրել է Սերգեյ Լավրովը։

Փոխանցում է tass.ru-ն։