18.01.2021 15:45

CNN․ Թրամփը մտադիր է մոտավորապես 100 հոգու ներում շնորհել հունվարի 19-ին

CNN․ Թրամփը մտադիր է մոտավորապես 100 հոգու ներում շնորհել հունվարի 19-ին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը  հունվարի 19-ին ներում կշնորհի մոտավորապես 100 հոգու։

Ընդ որում, ինչպես կիրակի օրը հաղորդել է CNN հեռուստաալիքը, Սպիտակ տան ղեկավարը մտադիր չէ ներում շնորհել ինքն իրեն, ինչն ավելի վաղ նշում էին ամերիկյան լրատվամիջոցները։

Հեռուստաալիքը նաև պնդում է, որ հունվարի 6-ին Վաշինգտոնի դեպքերը և դրան հաջորդած՝ Թրամփի իմպիչմենտի գործըթացը կարող էին հանրապետական Թրամփին մղել նրան, որ նա  ներում չշնորհի իր զավակներին, փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին և ինքն իրեն։

Ներկա դրությամբ CNN-ի աղբյուրները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի ինքն իրեն ներում շնորհել, սակայն նախազգուշացնում են, որ նախգահական ժամկետի վերջին օրերին նրա գործողությունները կարող են անկանխատեսելի լինել։

Ինչպես հունվարի 6-ի իրադարձություններից հետո հաղորդել էր The New York Times-ը, Թրամփը վերջին շաբաթներին իր մտերիմ շրջապատի հետ քննարկել է մինչև պաշտոնը լքելը ինքն իրեն կանխավ ներում շնորհելու հնարավորությունը։ Նա քննարկել է նաև կանխավ ներում շնորհելու հնարավորությունը իր դստերը՝ Իվանկային, և փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը նաև իր խորհրդականն էր, ինչպես նաև մի շարք ուրիշների։ Նշվում էր, որ Թրամփը մտավախություն ունի, թե ինքը և իր մերձավորները հետապնդումների կենթարկվեն նոր վարչակազմի կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։