Australian Open-ը չի հետաձգվի, թեեւ 47 մասնակից ինքնամեկուսացած է
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի նախատեսված ժամկետում, թեեւ Ավստրալիա ժամանած մրցաշարի 47 մասնակիցներ հիմա ինքնամեկուսացած են։ Այդ մասին հայտնել է Australian Open-ի տնօրեն Քրեյգ Թայլին, փոխանցում է ESPN-ը։
Լոս Անջելեսից եւ Աբու Դաբիից Մելբուռն ժամանած այդ 47 թենիսիստների հետ ինքնաթիռում եղել են կորոնավիրուսով վարակվածներ:
Կարանտինում են Սվետլանա Կուզնեցովան, Վիկտորյա Ազարենկան, Մարտա Կոստյուկը, Բիանկա Անդրեեսկուն, Անժելիկ Կերբերը, Բելինդա Բենչիչը։
Australian Open-ը կանցկացվի փետրվարի 9-ից 21-ը։