18.01.2021 15:57

Լավրով․ Ռուսաստանի մտքի ծայրով անգամ չի անցնում Ղարաբաղն իր կազմում ընդգրկելը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծեն Հայաստանն ու Ադրբեջանը,։ Ռուսաստանը պատրաստ է օգնել որոշում կայացնելու հարցում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը 2020 թ․ ռուսաստանյան դիվանագիտական գործունեության վերաբերյալ  ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու՝ արտասովոր առաջարկի կապակցությամբ․ գիտեք, ինչպես ես եմ հասկանում, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Դա մեր մտքով անգամ չի անցնում։ Մենք ելնում ենք նրանից, որ այդ տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է որոշվեն այնտեղ գտնվող երկրների միջև, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Մենք կօգնենք նման որոշում փնտրելու և գտնելու հարցում, որը տարածաշրջանում կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել երեք երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։