18.01.2021 16:20

«Ինտերը» կփոխի անվանումն ու տարբերանշանը

Միլանի «Ինտերը» մտադիր է մարտին փոխել ակումբի անվանումն ու տարբերանշանը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Ակումբը Inter Milano-ից կանվանափոխվի Football Club Internazionale Milano, որպեսզի ընդգծվի ակումբի ու քաղաքի միջև ժառանգությունը: Տարբերանշանը նույնպես կփոխվի և կլինի I ու M տառերի շուրջ: Նշվում է նաև, որ առաջիկայում «Ինտերում» սպասվում են մեծ փոփոխություններ: 

Բրիտանական միջազգային ներդրումային կազմակերպություններից մեկը բանակցություններ է վարում «Ինտերի» բաժնետոմսերի մի մասը ձեռք բերելու հարցով, իսկ ակումբի համազգեստի պատմական հովանավոր Pirelli-ին կփոխարինի այլ ընկերություն, որի հետ կկնքվի տարեկան 30 միլիոն եվրոյի պայմանագիր:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին» և 40 միավորով հավասարվել առաջատար «Միլանին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: