18.01.2021 17:01

Մակգրեգորը մարտահրավեր է նետել Նուրմագոմեդովին

Խառը մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը մարտահրավեր է նետել Բացարձակ մարտական առաջնության (UFC) չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին UFC 254-ում ամերիկացի MMA մարտիկ Ջասթին Գեյջիին հաղթելուց հետո:

«Ես այստեղ եմ սրա համար: Ես պատրաստ եմ և ուզում եմ վրեժ լուծել: Հետաքրքիր է ՝ ի՞նչ կասի Խաբիբը հետո»: – մեջբերում է Մակգրեգորին ESPN-ը: 

Նշենք, որ հունվարի 16-ին Նուրմագոմեդովը UFC- ի նախագահ Դանա Ուայթի հետ հարցազրույցում հայտարարել էր կարիերան վերսկսելու պատրաստակամության մասին: