18.01.2021 17:28

UFC-ն չի որակազրկի մարիխուանա օգտագործած մարզիկներին

UFC-ի հակադոպինգային ծառայությունը չի որակազրկի իր մարտիկներին՝ մարիխուանայի դոպինգ-թեստերը ձախողելու համար:

Նման որոշում է կայացվել պրոմոութերական ընկերության և ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության կողմից: Այս մասին հայտնել է UFC-ի փոխնախագահ Ջեֆ Նովիցկին.
«Չնայած նրան, որ մենք մարզիկներին թույլ չենք տա մենամարտ անցկացնել մարիխուանայի ազդեցության տակ, պարզվում է՝ մարիխուանայի օգտագործման հետքերն օրգանիզմում պահպանվում են բավականին երկար ժամանակ:
Ինչո՞ւ պետք է մեզ անհանգստացնի այն, թե մեկ շաբաթ առաջ մարզիկներն ինչ են արել, երբ դա ոչ մի կերպ չի անդրադառնալու նրանց՝ կռվելու ունակության վրա: Հավանաբար, անհրաժեշտ կլինեն վիզուալ նշաններ այն բանի, որ մարտիկը մենամարտի նախորդ օրը միտումնավոր մարիխուանա է օգտագործել; Օրինակ, նրանից առանձնահատուկ հոտ կգա, նրա աչքերը կարմրած կլինեն: Բայց UFC-ում աշխատելուս 6 տարիների ընթացքում նման բան չի եղել»,- ասել է Նովիցկին: