18.01.2021 16:59

Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների և գերիների փոխանակման մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահները ապահովում են թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի շահերը։

«Ես ձեզ հարյուր տոկոսով երաշխավորում եմ, որ ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտին այն ձևն է, որը ապահովում է թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի շահերը»,- հայտարարել է Լավրովը։

Նախարարը նաև հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել գերիների փոխանակմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ՌԴ զինվորականները, այդ երկրների իրենց գործընկերների հետ միասին, ստուգում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ձերբակալվածների ցուցակները։

«․․․Այդ  մարդկանց, որոնք Հադրութի շրջան են բերվել կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարվելուց հետո, անհրաժեշտ է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության տեսանկյունով։ Այնուամենայնիվ, մենք՝ և՛ նախագահ Պուտինը, և՛ ես, մեր գործընկերների հետ շփումներում, այնուհանդերձ, առաջ ենք քաշում գերիների փոխանակման հարցը քննարկելու անհրաժեշտությունը, որպեսզի փակենք այդ հարցը՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ասել է ԵԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ «այժմ մեր զինվորականները Հայաստանի, Ադրբեջանի զինվորականների հետ միասին ստուգում են այդ անվանական ցուցակները, որպեսզի հասկանան՝ որտեղ են այդ մարդիկ»։

Փոխանցում է tass.ru-ն։