18.01.2021 17:34

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աշխարհում

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 95 միլիոնից։

Համավարակի ընթացքում մահացել է 2 միլիոնից ավելի հիվանդ, առողջացել է 52,2 միլիոնը, հաղորդել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։

Բրիտանիայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսով հիվանդների հոսպտալացման թվերը չեն նվազում, դիտարկում են երկիր ժամանողների համար ավելի խիստ կարանտին սահմանելու հնարավորությունը, որի ընթացքում ժամանողները  կմեկուսանան օդանավակայաններին կից հյուրանոցներում, իսկ դուրս գալուց առաջ թեստ կհանձնեն։

Ավստրալիան այս տարի, հնարավոր է, միջազգային զբոսաշրջիկների առջև սահմանները չի բացի, նույնիսկ՝ չնայած բնակչության պատվաստմանը, հաղորդել է առողջապահության նախարարության ղեկավարը։

Բրազիլիան հավանություն է տվել երկու պատվաստանյութերի՝ AstraZenca-ն և Օքսֆորդի համալսարանի մշակած դեղամիջոցը և չինական SinoVac ընկերության մշակած CoronaVac պրեպարատը։

Հնդկաստանում պատվաստման առաջին օրը պատվաստվել է 220 հազարից ավելի մարդ։

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին «միանգամայն իրագործելի» է համարում Ջո Բայդենի ծրագիրը՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո 100 օրվա ընթացքում 100 միլիոն պատվաստում կատարելու վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։