18.01.2021 18:02

Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հրամանագիր է ստորագրել, որով Արսեն Թորոսյանն ազատվել առողջապահության նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Սարգսյանը Անահիտ Ավանեսյանին նշանակել է առողջապահության նախարար:

Նշենք, որ Արսեն Թորոսյանն այսօր նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։