19.01.2021 11:57

Պուշկովը քննադատել է Զելենսկուն․ «Թույլ, անվստահ մարդ է»

Սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ում խիստ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկուն և հայտարարել, որ նա գլուխ չի հանել պետության ղեկավարի դերից։

Խորհրդարանականը հղում է արել 2014 թ․ արված մի տեսագրության, որում Ուկրաինայի ապագա առաջնորդը կոչ է անում երկրի ռուսալեզու քաղաքացիներին «օրինական հիմքով»  հնարավորության տալ խոսելու իրենց մայրենի լեզվով։

«Միշտ ասել եմ, որ Զելենսկին իր տեղում էր թե՛ իր «Կվարտալում», թե՛ հեռուստաէկրանին, թե՛ «Ժողովրդի ծառա» ֆիլմում․ այդտեղ նա հիմնականում ճիշտ բաներ էր ասում։ Բայց նախագահի դերը նրան բոլորովին չի հաջողվել․ մոլորված, թույլ, անվստահ մարդ, որը մոռացել է այն ամենը, ինչին նախկինում հավատում էր»,- ասել է Պուշկովը։

Շաբաթ օրը Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործառնությունն ապահովելու մասին» օրենքի դրույթը, որի համաձայն՝ սպասարկման ոլորտն ամբողջությամբ անցնում է ուկրաիներենի։ Այսպես, բոլոր ծառայություն մատուցողները, ոչ միայն առևտրի ոլորտում, պարտավոր են այսուհետև այցելուների հետ հաղորդակցվել բացառապես պետական լեզվով, և միայն այցելուի անձնական խնդրանքով կարող են անցնել այլ լեզվի։ Ռուսերենով սպասարկման համար այժմ պաշտոնապես նախատեսված է տուգանք։

Փոխանցում է ria.ru-ն։