236 նոր դեպք, 9 մահ․ Covid 19-ը Հայաստանում
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 236 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 164 հազար 912 է:
Ապաքինվել է եւս 436 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 153 հազար 500:
Իրականացվել է 2 հազար 224 թեստավորում:
Մինչ այս պահը իրականացվել է 626 հազար 377 թեստ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 671 մարդ:
Մահացել են 9 քաղաքացիներ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 3 հազար 7:
Մինչ այսօր 734 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: