19.01.2021 13:45

Փորձագետ․ Բայդենը կարող է Թրամփին ներում շնորհել իմպիչմենտից հետո էլ

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը կարող է Դոնալդ Թրամփին ներում շնորհել նույնիսկ հնարավոր իմպիչմենտից հետո։ Դա մասամբ կմեղմացնի բորբոքված կրքերը, սակայն չպետք է վերաբերի պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքին, կարծում է Նեբրասկա նահանգի Իրավաբանական քոլեջի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Ջոզեֆին Փոթութոն։

«Ենթադրում եմ, որ տեսականորեն հնարավոր է ներում շնորհել իմպիչմենտի ենթարկվածին, սակայն չպետք է նրա վրայից հանել ապագայում պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը»,- ասել է փորձագետը։

Ավել վաղ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել էր, թե Բայդենը « թեկուզ պիտի սոսկ մտածի» Թրամփին ներում շնորհելու մասին՝ առաջնորդվելով «երկրի առողջացման» շահերով, թեպետ «դրա տեղը բանտում է»։

Փոխանցում է ria.ru-ն։