Տիխանովսկայա․ Ինձ անհրաժեշտ է ԵԱՀԿ օգնությունը՝ Բելառուս վերադառնալու համար
Բելառուսական ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ անվտանգ կերպով հանրապետություն վերադառնալու համար իրեն անհրաժեշտ է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի աջակցությունը։
Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը նախագահական ընտորւթյուններից հետո ստիպված էր մեկնել Լիտվա, Բելառուսում ստեղծվել է համակարգող խորհուրդ՝ իշխանության փոխանցման համար։ Տիխանովսկայան և համակարգող խորհրդի անդամները այժմ Բելառուսում քրեական գործերով են անցնում, այդ թվում՝ ծայրահեղական կազմավորում ստեղծելու և այն ղեկավարելու համար՝ ոչ սահմանադրական ճանապարհով պետական իշխանությունը զավթելու նպատակով։
Տիխանովսկայայի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել Բելառուսում և Ռուսաստանում։
Փոխանցում է ria.ru-ն։