19.01.2021 14:47

Թրամփը որոշել է սահմանափակել անօդաչու սարքերի գնումը Ռուսաստանից և Չինաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կատարողական հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում են անօդաչու թռչող սարքերի պետական գնումները հակառակորդ երկրներից, որոնց շարքում գործող վաչակարգը թվարկում է Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ն։ Համապատասխան փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Անօդաչու թռչող սարքերը մեր իրավապահ մարմիններն օգտագործում են նաև տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար։ Մեր հակառակորդների կողմից արտադրված սարքերի օգտագործումը սպառնում է ազգային և տնտեսական անվտանգությանը։ ԱՄՆ կառավարության գործողությունները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ վերաբերում են գաղտնի տեղեկությունների հավաքագրմանը և պահմանը։․․․ Քաղաքականությունն ուղղված է տեղական արտադրության սարքերի օգտագործման խրախուսմանը»,- նշվում է տեքստում։

««Օտարերկրյա հակառակորդ» տերմինի տակ ենթադրվում են ԿԺԴՀ-ն, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը կամ, ինչպես կորոշի առևտրի նախարարությունը՝ ցանկացած այլ երկիր, տարածք, ոչ կառավարական կազմակերպություն, որ առնչվում են այնպիսի գործունեության երկարաժամկետ սխեմաների, որոնք անբարենպաստ են ԱՄՆ ազգային և տնտեսական անվտանգության տեսակետից»,- ասվում է հրամանագրում։

Փոխանցում է tass.ru-ն։